Հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի հերթական ձայնագրությունն
է հրապարակել: Խորհրդարանի ընտրությանը իրենց օգտին քվեարկելու համար այս անգամ ընտրակաշառք
է տվել «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձը: Կան ձերբակալվածներ:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։
«Սա այն կուսակցությունն էր,
որն ապատեղեկատվություն էր տարածում՝ կապված սահմանների փոփոխության հետ, որն ապացուցվեց,
որ սուտ է: Սա այն կուսակցությունն է, որը մի գրադարանավարի մի խոսակցությունն էր շահարկում՝
սեփական հանցագործությունները, փաստորեն, մոռանալով։ Արդեն երկրորդ դեպքն է, երբ որ
զինծառայողների հետ կապված միջադեպը շահարկվում է։ Սրանք պետք է հասկանան, որ առհասարակ
պետք է հեռու մնալ բանակից ու զինվորականից, չապականենն այդ դաշտն իրենց ներկայությամբ»,-
ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այն, որ «Միասնության
թևերը» ևս կարող է ներգրավված լինել նման գործելաոճում, չի զարմանում, չէ՞ որ սա եռագլխի
պոչն է, և այս շրջանում տարօրինակ էր «Միասնության թևերի»-ի լռությունը՝ ՍԴ որոշումից
հետո Թաթոյանից որևէ ծպտուն դուրս չի գալիս։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան