Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը պատրաստ է շուտով խաղաղության համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում
եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ խոսելով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը կարող է կնքվել «շուտով», չնայած այն հանգամանքին,
որ «տանգոյի համար երկուսն է պետք»։
Ավելի
վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ մեծ հավանականությամբ կստորագրի ԱՄՆ
Կոնգրեսի կողմից նախապատրաստված օրինագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին։