«Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանի միջև համաձայնեցմանը». Զախարովան՝ 3+3-ի մասին

Ռուսաստանը սպասում է Բաքվի և Երևանի միջև համաձայնեցմանը 3+3 պլատֆորմի անդամ երկրների ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումների հերթականության շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նա հիշեցրել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ստամբուլյան նիստի արդյունքներով, որը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։


«3+3 պլատֆորմի առաջին փորձագիտական ​​նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 5-ին՝ 2026 թվականի Պիտերյան ֆորումի շրջանակներում, մասնակիցները ակտիվորեն արտահայտվել են կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին՝ առանց քաղաքականացման։ Լիովին կիսում ենք այս մոտեցումը»,- հայտարարել է Զախարովան։