«Ուժեղ Հայաստան»-ից հետաքրքիր տեսարանները դեռ առջևում են

Նարեկ Կարապետյանը իր թիմակիցների հետ շրջել է Լոռու մարզում և հայտարարել, որ եկել են իրենց նախընտրական խոստումը ի կատար ածելու, այն է՝ բնակարան տալու այն ընտանիքին, որտեղ կա 5-րդ երեխա, և դա անում են այն բնակավայրերում, որտեղ իրենք հաղթել են։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։


 «Իբրև թե գույքագրում են այն պրոբլեմները, որոնք համայնքներում կան. շատ վատ է, որ հետընտրական շրջանում են որոշել գույքագրել։ Մինչդեռ մենք շատ լավ գիտենք, թե մեր համայնքներից յուրաքանչյուրում ինչ խնդիրներ կան, ինչքանով են դրանք լուծվել, և առաջիկայում որոնք են դրանց լուծումները լինելու։ Այսինքն՝ կառավարությունն իր ծրագրերով շատ լավ ամեն ինչին տիրապետում է և վստահաբար իրականացնում է իր ծրագիրը հերթականությամբ։ Ու ինչն էր հետաքրքիր՝ դա իրենք անում են այն համայնքներում, որտեղ ստացել են բարձր ձայներ: Սա նշանակում է, որ էլի այդ ընտրակաշառատու լինելու հանգամանքն իրենց հանգիստ չի տալիս, այսինքն՝ հոգեբանությամբ այս մարդիկ ընտրակաշառատու են, որովհետև որտեղ իրենց ձայն են տալիս, իրենք ինչ-որ բան պետք է տան, այսինքն՝ ինչ-որ ձևով կոմպենսացնեն այն ձայները, որ իրենց տվել են. սա ուղղակի ձևով կաշառք տալ չէ, այլ անուղղակի եղանակով կաշառք տալ է»,- ասաց պատգամավորը։


Նրա խոսքով՝ այս գործընթացը բարեկեցություն ապահովելու միտում չունի, գուցե առաջին հայացքից թվա, թե ինչ հետաքրքիր ծրագիր է, բայց սա ուղիղ խոսում է այն մասին, որ մարդկանց հոգեբանությունը չի փոխվել. այդ նույն հոգեբանությամբ, որով անցկացրին ընտրությունները՝ ընտրակաշառք բաժանելով, ձայներ հավաքելով, հիմա հետընտրական շրջանում՝ մտածելով, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, այն համայնքներում, որտեղ իրենք ունեն բարձր ձայներ, որոշել են ինչ-որ խոստումներ տալ և այդ հիմքով ձայներ հավաքել։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան