Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում։
Զորավարժություններին, բացի երեք երկրների զինծառայողներից, կմասնակցեն նաև Ադրբեջանի Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանական երկաթուղիներ» (ԱԵՈւ) ՓԲԸ-ի աշխատակիցները։
Զորավարժությունների պլանը նախատեսում է երեք երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցության ուղիների՝ մարտավարական մակարդակով պահպանության և պաշտպանության սցենար։
Համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման ու նպատակները, համատեղ շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական էպիզոդները և կազմակերպչական այլ հարցեր։