ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները այսօր Բրյուսելում կքննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները և աջակցությունը ՀՀ-ին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները այսօր Բրյուսելում ԱԳ նախարարների նիստին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Երևանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Դիվանագետը հայտնել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ադրբեջանի սպառնալիքների»։
Բացի դրանից, ԵՄ ներկայացուցչի խոսքով, կազմակերպությունը քննարկում է հարցը, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։
Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքմամբ, սակայն կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ պետք է մոտեցնեն դիրքորոշումները։