Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրվանից կվերսկսի «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայի հարցով, հնարավոր են բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրին։
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև հեռախոսազրույցների հավանականության մասին հարցին աղբյուրը պատասխանել է, որ դրանք չեն բացառվում։
«Ամենայն հավանականությամբ պարոն նախագահը Ռուսաստանի ղեկավարի հետ կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Իհարկե, նաև արդիական երկկողմ օրակարգը՝ հաշվի առնելով երկրների ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- ընդգծել է աղբյուրը։