«Չինաստանը հասանելիություն է ունեցել 220 մլն ամերիկացի ընտրողների տվյալներին». Թրամփը ուղերձով դիմել է ազգին

Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ազգին հղված իր ուղերձով։


Դոնալդ Թրամփի ելույթը տևել է 25 րոպե։ Թրամփը սկսել է իր ելույթը՝ հիշելով «աղետալի իրավիճակի» մասին, որը ստեղծվել էր Միացյալ Նահանգներում 2025 թվականի հունվարին՝ Սպիտակ տուն իր վերադարձի ժամանակ։


«Երկու տարի էլ չկա, ինչ մենք ժառանգեցինք աղետալի տնտեսական և սոցիալական իրավիճակ՝ վերջին 48 տարվա ընթացքում գրանցված ամենացածր ինֆլյացիայից հետո»,- ասել է Թրամփը։ Այնուհետև նա հայտարարել է երկրի ընտրական համակարգի «ապշեցնող խոցելիությունների» մասին: Նրա խոսքով՝ գաղտնազերծվել են  հետախուզական տվյալներ, որոնք, մասնավորապես, ցույց են տվել, որ Չինաստանը հասանելիություն է ունեցել 220 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալներին։


«Մի քանի տարի շարունակ, սկսած 2020 թվականի ընտրարշավից, Չինաստանը իրականացրել է գործողություն, ինչը դարձել է պատմության մեջ ընտրական տվյալների ամենամեծ արտահոսքը»,- ասել է Թրամփը։ Նա պնդել է, որ չինական իշխանությունները ձեռք են բերել ամերիկացի ընտրողների անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, կուսակցական պատկանելություն և այլ տեղեկություններ։ Այս տվյալները, ըստ Թրամփի, «գնվել են, գողացվել կամ կոտրվել»։


Խոսելով ընտրական համակարգի անկատարության մասին՝ Թրամփը նաև հայտարարել է, որ չորս նահանգներում որպես ընտրող գրանցված է եղել մոտ 278 հազար մարդ, որոնք չեն ունեցել  ԱՄՆ քաղաքացիություն։


Թրամփը նաև նշել է, որ Չինաստանը օգտագործել է ամերիկացի ընտրողների տվյալները՝ այդ թվում նաև ազդելու համար 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա, որի ժամանակ նա պարտվել է դեմոկրատ Ջո Բայդենին։