Հասարակական կարծիքի հիմնադրամը (ՀԿՀ) գրանցել է մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի հինգ տոկոսային կետով անկում՝ մինչև 66%։ Սա ՌԴ նախագահի աշխատանքի հավանության վերաբերյալ վարկանիշի ամենամեծ անկումն է Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր։
ՀԿՀ-ի
կողմից հուլիսի 10-12-ը անցկացված հարցման համաձայն՝ Ռուսաստանի նախագահի նկատմամբ
վստահությունը նույնպես նվազել է՝ 69%-ից հասնելով 67%-ի։
Պուտինի
վարկանիշի անկում
շարունակում է գրանցել նաև Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը։ Այս սոցիոլոգիական կենտրոնի
տվյալներով՝ Ռուսաստանի նախագահի գործունեության հավանության վերաբերյալ վարկանիշը
հուլիսի 6-ից 12-ը ընկած ժամանակահատվածում նվազել է 0.9 տոկոսային կետով՝ մինչև 65.1%, իսկ Պուտինի նկատմամբ
վստահությունը նվազել է 1.3 տոկոսային կետով՝ մինչև
71%։