Մեծ Բրիտանիայի վարչապետը պաշտոնանկ է արել ՆԳ նախարարին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը պաշտոնանկ է արել ՆԳ նախարար Սուելլա Բրավերմանին այն բանից հետո, երբ նա հոդված է հրապարակել, որում քննադատել է ոստիկանության գործողությունները Պաղեստինին աջակցող ցույցերի ժամանակ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Նախորդ շաբաթ նա հոդված է գրել The Times-ի համար, որում ի պաշտպանություն բողոքի ցույցերը նկարագրել է որպես «ատելության երթեր», համեմատել է դրանք Հյուսիսային Իռլանդիայում իռլանդացի հանրապետականների ցույցերի հետ և հայտարարել է, որ ոստիկանությունը, թույլ տալով նման երթեր, «օգնել է ձախակողմյան ակտիվիստներին»:

Ավելի ուշ բրիտանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրավերմանը չի լսել Դաունինգ Սթրիթի գրասենյակի խորհուրդները, այն է՝ հոդվածում չօգտագործել Սքոթլենդ Յարդի մասին կտրուկ արտահայտություններ։ Ներքին գործերի նախարարը քննադատել է Լոնդոնի ոստիկանապետ Մարկ Ռոուլիին այն բանից հետո, երբ նա չի արգելել անցած շաբաթ ի պաշտպանություն Պաղեստինի երթը՝ լուրջ անկարգությունների հնարավորության վերաբերյալ հետախուզական տվյալների բացակայության պատճառով: