Այս պահին ծիրանով բարձված 50 մեքենա կա, որը նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավար

Եվրոպական միության երկրներ ապրանք ներմուծելու համար իրենք ուզում են 5 և ավելի տարի մոնիտորինգ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։


Վերջինս հայնել է, որ 5 տարվա ընթացքում տեսչական մարմինը, կառավարության որոշմամբ, իրականացնում է այդ մոնիտորինգային ծրագիր. «Օրինակ, Հայաստանի տարբեր տարածքների տարբեր ձկնաբուծարաններից,  նույնը մեղրի պարագայում, վերցվում էին նմուշներ, որոնք  լաբորատոր փորձաքննության էին ենթարկվում, ամեն տարի հաշվետվության տեսքով  տեսչական մարմնինը ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները։


5 տարվա պարբերականությամբ երբ  տեսնում էին, որ շեղումներ չկան, համապատասխանում է իրենց պահանջներին, նույն մնացորդային նյութերի,  հակաբիոտիկների հետ կապված, այդ ամենը ուսումնասիրելուց հետո, անցած տարի որոշում եղավ, որ Հայաստանից կարող են ձուկ-ձկնամթերք ներմուծել ԵՄ երկրներ»։


ՍԱՏՄ ղեկավարը նաև հայտնել է, հենց այս պահին ծիրանով բարձված 50 մեքենան կա, որը նոր երկիր է արտահանվելու։