Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարվել է. արտահերթ ընտրությունները՝ հոկտեմբերի 27-ին

Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, այսօր առավոտյան կայացած նիստում ինքնալուծարման մասին որոշում է ընդունել։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, որոշումը հաստատվել է երկրորդ և երրորդ ընթերցումներով։


Որոշման օգտին քվեարկել է 62 պատգամավոր, դեմ կամ ձեռնպահ ձայներ չեն եղել։


Քվեարկությանը մասնակցած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես աջակցել է խորհրդարանի լուծարմանը։


Ըստ ընդունված որոշման՝ հուլիսի 17-ին Կնեսետը կդադարեցնի աշխատանքները և արձակուրդ կգնա։ Խորհրդարանի լուծարման պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին։