Ռուսաստանը պատրաստ է աջակցել և՛ Բաքվին, և՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է
Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ
կարգավորմանը՝ բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման
վրա, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին։ Ինչպես նախկինում, մենք
պատրաստ ենք աջակցել և՛ Բաքվին, և՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական
հաղորդակցությունների ապաշրջափակման և մարդասիրական հարցերի լուծման գործում»,-
ասել է Լավրովը։