Ադրբեջանը ապատեղեկատվությամբ փորձում է խաթարել Ֆրանսիայի հեղինակությունը. Viginum
Թվային օտարերկրյա միջամտությունից պաշտպանության հարցերով ֆրանսիական ծառայությունը (Viginum) իր հաշվետվության մեջ մեղադրել է Ադրբեջանի հետ կապված սուբյեկտներին 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ Ֆրանսիայի հեղինակությունը խաթարելու փորձի մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Իր հաշվետվության մեջ կազմակերպությունը նշել է, որ Ադրբեջանի հետ կապված սուբյեկտները հուլիսի վերջին տեղեկատվության մանիպուլյացիայի արշավ են իրականացրել՝ նպատակ ունենալով վնասել Ֆրանսիայի հեղինակությունը 2024 թվականին Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իր կարողության տեսանկյունից:

«Viginum-ի հաշվետվության համաձայն... X (սոցիալական ցանցում) գրանցվել է վիզուալ մի շարք նյութերի զանգվածային տարածում,
որոնցով կոչ է արվում բոյկոտել  2024 թվականի Օլիմպիական խաղերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Գործակալությունը նշում է, որ Viginum-ի հաշվետվությունը հայտնվել է Փարիզի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածության և վատթարացման ֆոնին։