ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Փիքաքս լեռանը, ինչպես նաև Իրանի կամուրջներին ու քաղաքացիական այլ օբյեկտներին այն դեպքում, եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ:
Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ մենք (ԱՄՆ-ն - խմբ.) հիմա շատ ուժեղ դիրքերում ենք: Նրանք գիտեն, թե ես ինչ կանեմ, եթե նրանք գործարք չկնքեն: Կամուրջները կանհետանան: Բառացիորեն 2 ժամից էլ պակաս ժամանակում խոշոր կամուրջների մեծ մասը կոչնչացվի, ինչպես նաև էլեկտրակայանները՝ մեկ օրում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Թեհրանի հետ բանակցություններն ընթանում են «լավ»:
«Ես ճշգրիտ գիտեմ, թե ինչ է տեղի ունենում Փիքաքսում, դա մեծ խնդիր չէ: Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները, և ստիպված կլինենք ոչնչացնել Փիքաքսը, եթե գործարք չկնքենք: Մենք այն շատ հեշտությամբ կոչնչացնենք»,- ասել է ամերիկյան առաջնորդը:
Ընդ որում, Թրամփը նշել է, որ կգերադասեր խուսափել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածներ հասցնելուց. «Ես չեմ ձգտում դրան»,- հավելել է նա: