ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են Իրանի ցամաքային շրջափակում իրականացնել. The Telegraph

ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին:


Ինչպես նշում է պարբերականը, այս տարբերակն ի թիվս այլոց քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից, որոնք մտադիր են ուժեղացնել տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ: Հստակեցվում է, որ նրանք Իրանի վրա ճնշումը «կինետիկ և ոչ կինետիկ միջոցներով» ավելացնելու հարցը քննարկել են Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 28-ին:


«Ի՞նչ կլինի, եթե ուղղակի արգելափակենք մուտքը տարածք: Ենթադրենք՝ Իրանը չի կարողանա ոչինչ ներմուծել և ոչինչ արտահանել: Ինչ ասես կարող է տեղի ունենալ»,- թերթին պատմել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան: