Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից:

 

«Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։


 

Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։


 

ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրությունում։