Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետի որոշումներով Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի, իսկ Արայիկ Հարությունյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոններից: Այս երկու գործիչն էլ Ազգային ժողովի պատգամավոր են ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:
Հիշեցնենք՝ Նազելի Բաղդասարյանը նաև ՔՊ վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: