Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի շարք օբյեկտների, որոնք, ըստ իսրայելական կողմի, օգտագործվում էին ՀԱՄԱՍ շարժման կողմից զենքի պահպանման նպատակով։Տեղեկությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։


Բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թիրախավորվել է հինգ պահեստային օբյեկտ։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ այնտեղ պահվում էին Կալաշնիկով տեսակի ինքնաձիգեր, պայթուցիկ սարքեր, հակատանկային նռնականետեր, ռազմամթերք և այլ ռազմական հանդերձանք։


Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ, այդ թվում՝ հարվածների հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ, չեն նշվում։