Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Օգոստոսի 3-ին Երևանում ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։


Դեպքի վայր են ժամանել իրավապահները, նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք սպասում են, որպեսզի փրկարարները դուրս բերեն մարմինը, որից հետո կարձանագրեն մահը։