Ութ տոննա հայկական ապրանքը հասել է Ռումինիա և վաճառքի է ներկայացվել «Հայկական փողոց» փառատոնին

Ութ տոննա հայկական ապրանքը հասել է Ռումինիա և վաճառքի է ներկայացվել «Հայկական փողոց» փառատոնին: Նշենք, որ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նշվել է «Հայկական փողոց» փառատոնի հոբելյանական՝ 10-ամյակը, որի շրջանակներում տաղավարներում ներկայացվել է հայկական վեց արտադրողի ապրանք։ Նախկինում փառատոների ժամանակ որպես հայկական արտադրանք ներկայացվել են հայկական կոնյակ և ավազի վրա եփվող սուրճ։  


Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Երևանից դեպի Ռումինիա էր ուղևորվել 8 տոննա բեռով բարձված բեռնատար՝ հայկական ամենատարբեր ապրանքներով՝ քաղցր սուջուխ, չրով շոկոլադ, չիր, բանջարեղենային և մրգային պահածոներ, կոմպոտ, հայկական արտադրության թեյ և սուրճ։


Սա, ըստ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների, ճանապարհ կհարթի, որ դեպի Ռումինիա, հետագայում դեպի ԵՄ այլ երկրներ հայկական արտադրանք արտահանվի։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան