ԲՏԱ նոր նախարար է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասվում է հրամանագրում: