Ակնկալում եմ շարունակել համագործակցությունը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար. Սիբիհա

«Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»։


Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։


«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։


Մաղթում եմ նախարար Միրզոյանին ամենայն հաջողություն իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։


Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու, մեր երկկողմ երկխոսությունն խորացնելու և մեր լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն առաջ մղելու համար»,- գրել է Սիբիհան։