«Առինջ մոլ» ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:


ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա. Ն.-ի և նախկին տնօրեն Ս. Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):


«Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ս. Հ.-ն կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: