Ձեր վերանշանակումը ևս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծի աջակցության մասին. Ռահմոն

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:


Ուղերձում ասվում է.


«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առիթով։


Ձեր վերանշանակումն այս բարձր պաշտոնում ևս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին, որն անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանը։


Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված կառուցողական համագործակցության հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։


Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետև ևս ամեն կերպ կնպաստենք այդ գործընթացի արդյունավետ առաջմղմանը՝ ի շահ մեր ժողովուրդների հիմնարար շահերի։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և անշեղ բարգավաճում»։