Ֆրանսիան Իրանին զգուշացրել է Գազայի ճգնաժամի տարածմանը նպաստելու հետևանքների մասին
Ժնևում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Կատրին Կոլոնայի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:

Երկու նախարարները կարծիքներ են փոխանակվել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել տարբեր մակարդակներով համատեղ խորհրդակցությունները։

Ըստ Կոլոնայի, նա զգուշացրել է իրանցի պաշտոնակից Աբդոլլահյանին, որ Իրանը մեծ պատասխանատվություն կկրի, եթե կնպաստի Գազայի հակամարտության տարածմանը Մերձավոր Արևելքում։

«Մենք իրանցիներին հասկանալ ենք տվել, որ Գազայում հակամարտության ընդլայնումը ոչ մեկին ոչ մի օգուտ չի բերի, և Իրանը զգալի պատասխանատվություն է կրելու»,- ասել է Կոլոնան։

Փարիզի ցանկացել է երկու նախարարների հանդիպումը կազմակերպել, քանի որ ձգտում է կանխել Իսրայելի և Լիբանանում տեղակայված Իրանի կողմից աջակցություն ստացող «Հըզբոլլահ» շիա մահմեդական զինյալների հնարավոր լայնածավալ բախումը:

Աղբյուր՝ azatutyun.am