«Դրակոնի ատամներ»՝ Էստոնիա-Ռուսաստան սահմանին
Էստոնիան Նարվան և Իվանգորոդը միացնող կամուրջ է տեղափոխել, այսպես կոչված, դրակոնի ատամներ՝ բրգաձև բետոնե կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են հակատանկային պատնեշներում։

Կամրջին կանգնած «դրակոնի ատամներով» բեռնատարի լուսանկարը հայտնվել է տեղի հրապարակումներում, գրում է Postimees-ը։ 

Հրապարակման խնդրանքին ի պատասխան՝ ոստիկանության և սահմապահ դեպարտամենտից հայտնել են. «Մենք պատրաստել ենք այս բետոնե բլոկները, որպեսզի եթե Էստոնիայի կառավարությունը որոշի, հետևելով մեր հարևանների օրինակին, սահմանափակել Ռուսաստանի Դաշնությունից մուտքը երկիր, անօրինական միգրանտների ալիքը զսպենք։ Նաև, քանի որ փետրվարի 1-ից ակնկալում ենք, որ Իվանգորոդի սահմանային անցակետը կփակվի վերանորոգման համար, այս բետոնե բլոկները այդ ընթացքում կսահմանափակեն ավտոտրանսպորտի տեղաշարժը կամրջի վրա»։