Միներալնիե Վոդի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան, հաղորդում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) մամուլի ծառայությունը։
«Միներալնիե Վոդի օդանավակայանում մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան։ 29-ամյա ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել գումարը», - ասվում է հայտարարության մեջ։
Տղամարդուն կանգնեցրել են կանաչ միջանցքում՝ պատահական ստուգման ժամանակ։ Նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են հինգ պլաստիկ տոպրակ, որոնց մեջ թղթադրամներ էին ընդհանուր առմամբ մոտ 16 միլիոն ռուբլի (220,000 դոլար)։ Հանցագործը բացատրել է, որ գումարը նախատեսված էր Հայաստանում մեքենաներ գնելու համար։ Նա առցանց ծառայության միջոցով ընտրել է մեքենաներ հետագա վաճառքի համար և իր եղբոր հետ միասին պլանավորել է կազմակերպել հետագա առաքումը Ռուսաստան։ Նա նաև հայտարարել է, որ տեղյակ չէ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կանխիկի արտահանման վրա դրված սահմանափակումների մասին», - հաղորդում է գործակալությունը։
Հարուցվել է վարչական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 16.3 հոդվածի համաձայն (արգելքների և սահմանափակումների չկատարում)։
Միջոցները առգրավվել են և տեղադրվել են պահեստային պահարանում՝ որպես իրեղեն ապացույցներ։ Հետաքննությունը շարունակվում է, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայությունը։