ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի հետ զրուցել ենք նորընտիր ԱԺ-ի աշխատանքների,
ընդդիմության խոսույթի և առաջիկա անելիքների մասին։
«Եթե 8-րդ գումարման փորձը չլիներ,
կարծում եմ, որ այն դեպքերը, դրվագները, որ եղան այս մի քանի օրվա ընթացքում, դրանք
էլ չէին նկատվի։ Ես կարծում եմ, որ քննարկումները բարեկրթության, բարեվարքության որոշակի
շրջանակում է ընթանում, ինչը ողջունելի է և կարծում եմ՝ սա լավ սկիզբ է ընդդիմության
հետ առողջ մթնոլորտում աշխատելու»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև Կտրիճ Ներսիսյանի
և վեց եպիսկոպոսների դատավարության, ինչպես նաև նրանց՝ քաղաքականության մեջ մտնելու
մասին, պատգամավորն ասաց, որ եկեղեցին, եկեղեցականները, ամբողջությամբ ներքաշվեցին քաղաքականության մեջ, այն պարագայում, երբ եկեղեցին ինքը շատ
խնդիրներ ունի։
«Մենք ԱԺ-ում հիմա բարեկրթության, բարեվարքության
մթնոլորտ ենք ուզում ստեղծել, բայց մեր եկեղեցում կարծես այդ ամեն ինչը խաթարված է։
Ես համոզված եմ, որ եկեղեցին պետք է մաքրվի։ Դա այն մի կարևոր կառույցն է հայ ժողովրդի
համար, որը սրբություն է համարվում և այն հոգևորականները, որոնք խաթարում են մթնոլորտը,
պետք է այնտեղ չլինեն, և վստահ եմ, որ մեր եկեղեցին էլ կհասնի այն մակարդակի, որը նախկինում
ունեցել է, այդ թվում՝ այս եկեղեցականների՝ եկեղեցուց դուրս գալու միջոցով»,- հավելեց
պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան