Կտրիճ Ներսիսյանի գործով դատավորը ինքաբացարկ է ներկայացրել․ նոր դատավոր է նշանակվելու

Կտրիճ Ներսիսյանի և 6 հոգևորականների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ է ներկայացրել և հրաժարվել գործը քննելուց, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։


«Պետք է գործը նոր դատավորի մակագրվի և նորից նիստ հրավիրվի։ Եթե բացարկի հիմքեր չլինեն, գործը կքննի»,- նշել է Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, որը ըստ փաստաբանի՝ բացարկի հիմք չէր. 


«Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց»,-ասել է փաստաբանը։