Էդվարդ Ասրյանը հանդիպել է ժամկետային զինծառայող սերժանտների և դիրքերի ավագների մյուս հերթափոխի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ժամկետային զինծառայող սերժանտների և դիրքերի ավագների մյուս հերթափոխի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը՝ նշելով, որ հանդիպման առանցքում բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ պայքարին, կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների կարևորությանն առնչվող մի շարք հարցեր էին: