ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակացության պատգամավոր Նատալի Սինորյանի հետ զրուցել ենք նորընտիր ԱԺ-ի աշխատանքների
և ընդդիմության գործելաոճի մասին։
Խոսելով ընդդիմության կողմից
300 000 ադրբեջանցիների վերաբերյալ կեղծ օրակարգ ստեղծելուն և հետո սահուն կերպով
անցնելով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թուրք տեսել է, թե ոչ, պատգամավորն
ասաց․ «Ամբողջ քարոզարշավի ընթացքում իրենք կեղծ օրակարգով էին եկել և անընդհատ տանում
էին 300 000 ադրբեջանցիների թեման։ Ու մեր գործընկերները պարբերաբար հարց են տալիս՝
ո՞ւր են այդ 300 000 արդբեջանցիները, իրենք շատ լղոզված պատասխան են տալիս, ասում են՝
դե մենք խոսեցինք դրա մասին, դրա համար չեկան։ Ու իրականում, այդ կեղծ օրակարգը լցրել
է այս մեր ամբողջ քարոզարշավի տրամաբանությունը և մեր շատ քաղաքացիներ ինձ էլ էին դիմում՝
ասելով, որ յութուբյան ալիքներ միացնելուց այդ ահասարսուռ տեսահոլովակներն էին տեսնում,
որոնք առաջին հերթին նյարդայնացնում են հենց մեր քաղաքացիներին և արդար չէր մեր քաղաքացիների
հանդեպ նման օրակարգ ստեղծելը»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև Սամվել Կարապետյանի
այն հայտարարության մասին, որ եթե ինքը լիներ վարչապետ կլուծեր ՌԴ-ի կողմից մեր արտադրանքի
նկատմամբ սահմանափակումների հարցը, պատգամավորն ասաց․«Ես «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
և իրենց լիդերին կոչ եմ անում, որպեսզի չզբաղվեն այլ երկրների պաշտոնական մամուլի խոսնակի
դերով»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան