ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի հետ զրուցել ենք նորընտիր ԱԺ-ի աշխատանքների
և ընդդիմության գործելաոճի մասին։
Խոսելով ընդդիմության կողմից
300 000 ադրբեջանցիների վերաբերյալ կեղծ օրակարագ մեջտեղ բերելու և հետո սահուն կերպով
անցնելով հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը թուրք տեսել է, թե ոչ, պատգամավորն
ասաց․ «300 000 ադրբեջանցիների թեզը «Ուժեղ Հայաստանը» դաշտ է բերել միայն մեկ նպատակով՝
վախեցնել մեր համաքաղաքացիներին, որպեսզի քաղաքացիները վախի խուճապի մթնոլորտում գնան
և իրենց ձայն տան, բայց փաստորեն իրենց ծրագիրը չհաջողվեց, որովհետև մարդիկ չհավատացին
այդ թեզին և որակեցին, որպես կեղծ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները պիտի նաև
ԱԺ-ի դահլիճից մեզ բոլորիս, այդ թվում նաև քաղաքացիներին, պետք է բացատրեն, թե այդ
ինչ խոսույթ էր, որտե՞ղ են այդ 300 000 ադրբեջանցիները, ե՞րբ են գալու, ինչպե՞ս են
գալու»,- ասաց պատգամավորը։
Խոսելով նաև այն մասին, որ «Ուժեղ
Հայաստան»-ի որոշ պատգամավորներ կարծես թե
ավելի շատ տեղեկացված են Ադրբեջանի բանակից, քան հայկական և հայկական բանակի բարեփոխումները
չտեսնելու են տալիս, Քնարիկ Հարությունյանն ասաց․ «Վերջին շրջանում, իրենք ամենատարբեր
պաշտոնյաների խոսքն են հղում և փորձում են մեզանից մեկնաբանություն ստանալ։ Ինձ համար
ամեն դեպքում հասկանալի չէ իրենց խոսույթը, որովհետև տպավորություն է, որ իրենք հարևան
երկրի խոսնակներն են և նրանց թեզերն ամենաշատն իրենք են օգտագործում և տարածում»,-
հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան