Որոշ եկեղեցականներ և ընդդիմադիր շրջանակներ ներգրավված են եղել հանցավոր սխեմայում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացության պատգամավոր Միքայել Խաչատրյանի հետ զրուցել ենք նոընտիր ԱԺ-ի աշխատանքների մասին, ընդդիմության պահվածքի և առաջիկա անելիքների մասին։


Նա նշեց, որ ընդդիմությունը պետք է մի բան ընդունի՝ 2026 թվականի հունիսի 7-ին եղել են ընտրություններ և ՀՀ ժողովուրդը գնացել և ձայն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ձևավորվել է իշխանություն և ընդդիմություն, բայց ընդդիմությունը ձևավորվել է ընտրակաշառքի բաժանման միջոցով, որովհետև մենք տեսել ենք բազմաթիվ հրապարակումներ, բազմաթիվ ձայնագրություններ հենց այդ մասին։


«Բայց, եթե մենք լինում ենք կառուցողական դաշտում, բարեկրթության սահմաններում, ընդդիմությունն առավել պետք է լինի այդ սահմաններում, որովհետև իրենք են հայտնվել ՀՀ ԱԺ-ում՝ հենց ընտրակաշառքի միջոցով»,- ասաց պատգամավորը։


Խոսելով Կտրիճ Ներսիսյանի և վեց եպսիկոպոսների դատական գործի մասին, որն ընդդիմությունը համարում է «խայտառակություն», սակայն օրինակ խայտառակություն չի համարում այն, որ Բագրատ Գալստանյանը մեղադրվում է ահաբեկչության փորձ անելու մեջ, Միքայել Աջապահյանը հեղաշրջման կոչեր անելու մեջ, պատգամավորն ասաց․ «Այդ քրեական գործերով անցնում են նաև իրենց խմբակցության պատգամավորներից մեկը, կամ մի քանիսը։ Այսինքն՝ ոնց ենք պատկերացնում, նրանք դատապարտեն այդպիսի արարքը, որ արել են միասի՞ն։ Դա ուղղակի ծիծաղելի է, որովհետև որոշ եկեղեցականներ և որոշ ընդդիմադիր շրջանակներ, որոնց մասին մենք խոսում ենք, ուղղակի ներգրավված են եղել հանցավոր սխեմայում»,- հավելեց Միքայել Խաչատրյանը։  


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան