Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել փոփոխություն կատարել Անվտանգության քարտուղարի պաշտոնում։


«Ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիների այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- նշել է վարչապետը։


Արմեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի և համատեղ աշխատանքի համար։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր գործընկերներին»,- շեշտել է Արմեն Գրիգորյանը։