«Կինոյի տղա» խաղալը չի ստացվում․ Նարեկ Կարապետյանը չունի սեփական կարծիք

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանի հետ զրուցել ենք ԱԺ պատգամավորների բարեկրկրթության և Էդգար Ղազարյանի մասնակցությամբ երեկվա միջադեպի մասին։ Նա կարծում է, որ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կիսում են Էդգար Ղազարյանի տեսակետը և իրենք ուղղակի ուզում են տպավորություն թողնել, թե իրենք բարեկիրթ են։

 

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները և Էդգար Ղազարյանը ներողություն կխնդրեն, թե ոչ, պատգամավորն ասաց․ «Իրենց ներողությունն այս պահին, եթե նույնիսկ հնչի էլ, տրամաբանական չէ, որովհետև, եթե մարդը զղջում է, զղջում է անմիջապես և ասում է ներողություն և անցնում է առաջ։ Իրենց հասկացությունները, տղամարդու, ընդդիմադիր քաղաքական գործչի մասին, այլ տեղերում են տեղավորվում, բայց ոչ ԱԺ-ում, որովհետև իրենք վախ ունեն իրենց ընտրողներից, իրենք վախ ունեն, որ եթե իրենք իրենց ի վերջո բարեկիրթ պահեն, իրենք կկորցնեն այդ մարդկանց վստահությունը։ Կարծում եմ, որ լուրջ պետք չէ վերաբերվել իրենց։ Եթե այսօր նույնիսկ հնչի այդ ներողությունը, դա իմ աչքին բնավ չի բարձրացնելու Էդգար Ղազարյանի կերպարը»,- հավելեց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան