ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է ուելսցի երկրպագուների ձերբակալման պատճառը
16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։

Գերատեսչությունից մեզ տեղեկացրեցին, որ ևս 16 երկրպագու հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության հիմքով ձերբակալվել, ապա ազատ  է արձակվել։

Հայաստան-Ուելս խաղից առաջ 32 ուելսցի երկրպագու է ձերբակալվել։ 

Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։