Ընդդիմությունը ռեսուրս չունի, բայց ռուսները փորձելու են ինչ-որ բան բզբզալ․ Մեհրաբյան

«Հանուն հանրապետության» կուսակցության  փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանից պահաջում է նոր սեպտեմբերի 3, բայց դա տեղի չի ունենալու «Հայաստանի դիրքավորումը դիվանագիտական լեզվից թարգմանած՝ կորեք-գնացեք։ Հանրաքվեն պատվերով համե՞րգ է, մենք էլ պատվերով մուզիկա՞նտ, ինչ ուզեք՝ փչենք։ Կլինի հանրաքվե, չի լինի հանրաքվե, երբ կլինի՝ այդտեղ պատվեր լինել չի կարող և ունի մեկ բացառիկ որոշող՝ իքս օրվա ժողովրդի մանդատ ունեցող իշխանությունը։ Սա եղել է Հայաստանի դիվանագիտական փաթեթավորմամբ պատասխանը և ուրիշ պատասխան չի լինելու»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։

 

Մեհրաբանի դիտարկմամբ՝ բազմավեկտոր քաղաքականություն վարել հնարավոր չէ «Դա կնշանակի շարունակել մնալ գորշ գոտում, ինչն էլ նշանակում է շարունակել հասանելի մնալ ռուսական շոշափուկների համար, որոնք կգան ու կփաթաթվեն մեր պարանոցին»,-նկատեց նա։

 

Քաղաքագետի խոսքերով՝ վարչապետի մատնանշած էքսկլյուզիվ հարաբերությունները դիվանագիտական լեզվից թարգմանած նշանակում է հետևյալը․»Ռուսաստանը Հայաստանից պահանջում է, որ շարունակի ունենալ մեր գլխին նստելու սրբազան իրավունքը»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում