Թագուհի Ղազարյանը հրապարակել է Կադաստրի այն գրությունը, որով հաստատվում է, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է Երևանի Կենտրոնում գտնվող մանկապարտեզը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը («Հայաստան» խմբակցություն) կոչ արեց հրապարակել Կադաստրի այն գրությունը, որով հաստատվում է, որ Մանվել Գրիգորյանը յուրացրել է Երևանի Կենտրոն համայնքում գտնվող մանկապարտեզը, սիրով հրապարակում եմ։


Յուրացման պատմությունը` այստեղ https://hetq.am/hy/article/101042


Հույսս չեմ կորցնում, որ որոշ ժամանակ անց պարոն Մանուկյանը գլխի կընկնի, որ ինքը դադարել է լինել Մանվել Գրիգորյանի օգնականը և Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչը։