Քոչարյանն ու Կարապետյանը քաղաքական պատանդ են Պուտինի ձեռքերում․ Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը չունի քաղաքական օրակարգ․ «Նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլական, որով ինքը եկել է Ազգային ժողով ու պետք է առաջ տանի այդ տեսլականը։ Իրենք դա չունեն, ընտրություններին մասնակցել են երկու նպատակով՝ եթե ստացվի իշխանափոխություն անեն «Գյումրի 2» սցենարով, իսկ եթե «չի լինի-չի լինի», ուրեմն գալ Ազգային ժողով ու զբաղվել նրանով, ինչով հիմա իրենք զբաղվում են»,-Civic.am-ի տաղավարում ասաց նա։

 

Ստեփանյանը հարցադրում է անում՝  եթե իրենք չունեն զարգացման տեսլական, չունեն օրինագծեր, որոնք ուզում են առաջ տանեն, ուրիշ ինչո՞վ պետք է զբաղվեն․ «Ինչ-որ մի ձևով պե՞տք է արդարացնեն իրենց ներկայությունն Ազգային ժողովում, ինչ-որ մի հաշվետվություն պե՞տք է սեփական ընտրողներին ներկայացնեն։ Հիմա այդ հաշվետվությունը տեղի է ունենալու «բոշա-փչացածի» շրջանակներում։ Ես սա ցավով եմ նշում, բայց սա այն է՝ ինչ ունենք և ես չեմ կարծում, որ մոտակա հինգ տարիներին այս ապաքաղաքական դիսկուրսից իրենք շեղվելու են»,-նկատեց Ստեփանյանը։

 

Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, որ իր դիտարկմամբ, Կարապետյանն ու Քոչարյանը քաղաքական պատանդ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան