ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը 9-րդ գումարման ԱԺ-ում տիրող մթնոլորտն ու խորհրդարանական ընդդիմության աշխատաոճը ընդհանուր առմամբ համարում է կառուցողական՝ հույս հայտնելով, որ որդեգրված վարքագիծը շարունակական կլինի։ «Նախորդ՝ 8-րդ գումարման ԱԺ-ի քննարկումներից գոնե մի խազ ավելի բարձր են այս գումարման ԱԺ-ի պատգամավորների խոսույթների որակները։ Չնայած, իհարկե, կան նաև բացառություններ՝ գիտեք հայտնի պատգամավորի (Էդգար Ղազարյանի-խմբ․) կեցվածքը։ Այս պահի դրությամբ, արձանագրենք, դրական միտում կա»։
Անդրադառնալով ընդդիմությանը բաժին հասած ԱԺ մշտական հանձնաժողովների
նախագահների թեկնածուներին վերաբերող քննարկումներին՝ մեր զրուցակիցը նշեց՝ այս պահին
չունեն քաղաքական որոշում՝ արդյոք կողմ են քվեարկելու նրանց, թե ոչ։ «Սակայն հաշվի
առնելով այն, որ մենք ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեցինք ՈՒՀԿ անդամ Արամ Վարդևանյանին,
ապա մյուս ընդդիմադիր թեկնածուների դեպքում տրամաբանական չի լինի խտրական վերաբերմունք
ցուցաբերելը»,-կեսկատակ նկատեց ՔՊ խմբակցության պատգամավորը՝ հավելելով,- այլ պայմաններում, եթե չլիներ Սահմանադրության իմպերատիվ պահանջը,
առաջադրված թեկնածուներից ոչ ոք շանս չուներ ընտրվելու այդ պաշտոններում։ Քանի որ առաջադրված
բոլոր ընդդիմադիր թեկնածուների անցած ուղու, մասնագիտական գործունեության վերաբերյալ
կան բազմաթիվ հարցադրումներ»։
Առաջիկայում ԱԺ է ներկայացվելու կառավարության 2026-2031 թթ․ ծրագիրը, ինչ ակնկալել ծրագրի վերաբերյալ քննարկումներից, մասնավորապես
ընդդիմությունը կմնա կառուցողականության, բարեկրթության շրջանակներում, թե՞ ՀՀ վարչապետի
ներկայությունը ԱԺ-ում կգրգռի որոշ ընդդիմադիրների
նյարդերը՝ ինչպես նախորդ գումարման ԱԺ-ում՝
ԱԺ-Կառավորություն հարցուպատասխանների ժամանակ։ Ըստ Աղաջանյանի․ «Ընդդիմության շարքերում կան բազմաթիվ անձինք, որոնք կարող
է գրգռեն կամ չգրգռեն այս կամ այն իշխանական պատգամավորի նյարդերը։ Կարծում եմ՝ նյարդերի
կառավարումը ևս մտնում է բարեվարքության կոնցեպտի շրջանակների մեջ։ Հակառակ դեպքում,
եթե մենք բոլորս տրվեինք մեր նյարդերին՝ կենտրոնանալով այս կամ այն անձի վրա, կարծում
եմ, լավ պատկեր չէինք ունենա։ Առավել ևս, որ նման անձանց պակաս չկա մեր ընդդիմադիր
գործընկերների շարքում»։
Էդուարդ Աղաջանյանի
հետ զրուցել ենք նաև ԵԱՏՄ-ում ՀՀ-ի լինել-դուրս գալու վերաբերյալ ՌԴ-ից հնչող հայտարարությունների և այլ
թեմաների շուրջ։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։