ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները:


Ըստ այդմ՝ Վիլեն Գաբրիելյանն ընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 10 դեմ:


Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:


Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 28 դեմ:


Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 անվավեր:


Սիսակ Գաբրիելյանն ընտրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 61 կողմ, 2 դեմ:


Լիլիթ Գալստյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 54 կողմ, 47 դեմ:


Լուսինե Բադալյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:


Նազելի Բաղդասարյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:


Տրդատ Սարգսյանն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:


Արեգա Հովսեփյանը չընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:


Դավիթ Ղազինյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:


Հայկ Ֆարմանյանը չընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: