Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունն է հայտնել:


«Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում՝ Այգի 10 հասցեում գտնվող՝ 630 քմ մակերեսով հողամասը:


Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 182 հազար դրամ»,- ասվում է հրապարակման մեջ: