Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քոչարյանների ընտանիքի շուրջ կատարվող իրավական գործընթացներին։
«Հայաստանի Հանրապետության համար կենսականորեն անհրաժեշտ ձերբակալություն: Ձերբակալություն, որն իրականացավ շաաատ ուշացումով, բայց ոչ՝ ուշացած։ Շատերի համար հասկանալի ու պարտադրված հետաձգումներով...
Սպասված էր այն ու արդեն՝ սպասելի, կենսականորեն՝ անհրաժեշտ ու անխուսափելի, ուստի արդարամիտ, բարոյական, պետականամետ քաղաքացիների համար այս ձերբակալությունը ոչ միայն արված չարագործությունների ու համատարած թալանի, «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի... համարժեք պատասխանատվության ենթարկելու արդարացի պահանջի իրականացում էր, ոչ միայն արդարությունը վերականգնվելու իրողություն, ոչ այնքան վրեժխնդրության, հոգու հանգստության և բավարվածության զգացողություն, որքան՝ ազգային անվտանգության սպառնալիքի, պետականության և ինքնիշխանության խոշորագույն խոչընդոտի, հիբրիդային պատերազմի ծանրության կենտրոնի չեզոքացում...
Այս ձերբակալությունը Հայաստանի արևմտյան ուղղության, ասել է բնական զարգացման արգելակի վերացում էր։
Իսկ ամենամեծ սպառնալիքը հասարակության թեկուզ փոքրաթիվ, սակայն որոշակի հատվածի և ցավալիորեն երիտասարդ սերդի գիտակցված կամ թեկուզ չգիտակցված քվեարկությունն էր սրա օգտին, ասել է թե՝ պետականությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը, խաղաղությանը դեմ քվեարկելը։
Այս ձերբակալությունը նաև երիտասարդ սերնդի այդ հատվածի բարոյազրկումից խուսափելու դաստիարակչական քայլ է։
Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման ու հավերժության հրամայականն է խստագույնս պատժել ու վերացնել նախևառաջ հիբրիդային պատերազմի օջախները, այլ երկրների գրասենյակների կոորդինատորներին։
Հերթը հասավ դիվանբաշուն, սրանցով Եվրաինտեգրվել չենք կարող, սրանցով կարող ենք կախվել կործանվող ու կործանող կառույցներից...
Ուստի օրինաչափ ու հիմնավորված է, որ այս ձերբակալությանը անմիջապես հետևեց բավարարվածության, արդարության վերականգման, արդարադատության հանդեպ հարգանքի, համընդհանուր համաձայնության ու փոխըմբռնման, ուրախության և անգամ ցնծության զգացողությունը»,- գրել է նա: