Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ. միշտ հիշիր՝ պատասխանատվության օրը գալու է. Անի Խաչատրյանը՝ Քոչարյանին

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քոչարյանների ընտանիքի շուրջ կատարվող իրավական գործընթացներին։


«Էդ որ ասում եք՝ երեխեք կան տանը, չգիտեմ՝ ինչ սրտաճմլիկ թատրոն եք խաղում...։


Իյա՛, իրո՞ք։


Մենք էլ էինք երեխա, երբ մեզ ծեծում էիք, մերոնք էլ երեխեք ունեին, երբ իշխանությունը ուժ էր գործադրում սեփական ժողովրդի դեմ։


Արա… բումերանգը մի՛ մոռացեք։


Բումերանգը երբեմն ուշ է վերադառնում՝ 20, 22 տարի հետո, բայց վերադառնում է։ Ու ամենակարևորն այն է, որ վերադառնալիս հիշեցնում է՝ ով ինչ է արել, ինչ է ասել ու ինչի համար է պատասխանատվություն կրում։ 


Պատմությունը չի ջնջվում նոր դերերով ու սրտաճմլիկ թատրոններով:


Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ ...։


Ռո՛բ, հո չե՞ս մոռացել։ Իսկ եթե մոռացել ես, ես միշտ հիշեցնելու եմ։ Հիշեցնելու եմ, թե ինչ է եղել, ինչ եք արել և ինչի համար եք պատասխան տալու։


Բումերանգը վերադարձել է։


Ռո՛բ, միշտ հիշիր՝ պատասխանատվության օրը գալու է։