Էրդողանը «ուժեղ գրպաններ» ունեցող պետություններին կոչ է արել օգնել Գազային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ուժեղ գրպաններ» ունեցող երկրներին կոչ է արել օգնել Գազայի վերականգնման հիմնադրամին, որը ստեղծվել է Էր Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) վերջին գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին նա հայտարարել է Ալժիրում բիզնես ֆորումի ժամանակ։

«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք Գազայի վերականգնման համար: Ես նաև դիմում եմ նրանց, ովքեր ունեն ուժեղ գրպաններ, նրանք նույնպես պետք է ձեռքերը մտցնեն գրպանները և օգնեն Գազային:

Մենք անհրաժեշտ աջակցություն ենք ցուցաբերել ստեղծված հիմնադրամին: Մենք պետք է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերենք նաև այնտեղ»,- ասել է թուրք առաջնորդը։