Մեծ Բրիտանիայի եվրոպական տարածաշրջանի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, որն այցով գտնվում էր Հայաստանում, մեկնել է Ադրբեջան, հաղորդում է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ինչպես սպասվում է, այցելության ընթացքում կքննարկվեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկաս այցելության ընթացքում Դոքերթին այցելել է նաև Վրաստան: