«Զարմանքով ենք լսում»․ Լավրովը՝ ՀՀ-ից Ռուսաստանի հասցեին հնչող դժգոհությունների մասին

Ռուսական կողմի հասցեին Հայաստանից հնչող վերջին որոշ պնդումներն ու դժգոհությունները զարմանք և էմոցիաներ են առաջացնում։ Այս մասին ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք փոխվարչապետների մակարդակով կանոնավոր շփումներ ունենք։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո։


Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը բարձրաձայնվում։ Եթե նույնիսկ դրանք ծագել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչ ես մտածում այդ մասին։


Սակայն դրա փոխարեն հայկական կողմից հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, թե դա ընդհանրապես իրենցն է, և որ մենք իրենց 2 միլիարդ դոլար ենք պարտք։


Հասկանում եմ, որ դա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, էմոցիաներ է առաջացնում մեր քաղաքացիների մոտ։ Ես բացառություն չեմ»,– նշել է Լավրովը։


Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում թույլ չտալ նույն սխալները, որոնք, ըստ նրա, տեղի են ունեցել Ուկրաինայի պարագայում, Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն իր կողմից ամեն ինչ արել է։


«Մեր բոլոր դիրքորոշումները և այն առավելությունները, որոնք Հայաստանն ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, այդ թվում՝ մեզնից էներգակիրներ ստանալով 3-4 անգամ ավելի էժան գնով, քան Եվրոպական միության գներն են։


Ելնում եմ այն կանխավարկածից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան»,– հավելել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։