Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հոկտեմբերի 27-ին կայանալիք Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը կլինի «վերջի սկիզբը», հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նեթանյահուի
խոսքով՝ իր ընդդիմախոսների հաղթանակը կհանգեցնի նրան, որ «նրանք դուրս կգան Լիբանանից,
դուրս կգան Գազայից, դուրս կգան Սիրիայից և այստեղ կստեղծեն Պաղեստին պետություն…
Եվ դա կլինի ոչ թե ուղղակի Պաղեստին պետություն, այլ Պաղեստինյան պետություն
գերտերությունների աջակցությամբ: Եվ դա կդառնա Իսրայելի վերջի սկիզբը»։