Կտրիճ Ներսիսյանը պետք է դատվի, սատանան փորձանք է ՀԱԵ-ի համար

Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրում առանձին գլուխ է նվիրել եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։


Բացի դրանից, վարչապետն ԱԺ-ի իր ելույթում հիշեցրել է, որ եկեղեցու բարենորոգման օրակարգը նույնպես ընդգրկված է Կառավարության հնգամյա ծրագրում:


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Իսպանիայի Մալագա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ։


«Ես հասկանում եմ վարչապետին, որ ուզում է կանոնական միջոցներով Կտրիճ Ներսիսյանին հեռացնել, բայց այս մարդիկ կանոնից և կարգից հեռու են։  Եվ ես կարծում եմ, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում, երբ այս բոլոր հարցերն առաջ եկան, վարչապետի առաջին նպատակն էր ժողովրդին սթափեցնելը, որպեսզի ժողովուրդը ևս մասնակցի հայ եկեղեցու բարեկարգմանը, որովհետև վարչապետը վարչապետ լինելով՝ ինքն այս եկեղեցու մի մասնիկն է, մի անդամն է։ Բայց միայն մեկ անդամը չի կարող այս ամեն ինչը կատարել։ Դրա համար պետք է, որ մեր ժողովուրդն էլ զգաստանա, արթնանա և մասնակցի այս բարեկարգման ծրագրին»,- հավելեց տեր Արմենը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան